ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 30 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 318. Իշխանության ներկայացուցչին վիրավորելը
Հոդված 318. Իշխանության ներկայացուցչին վիրավորելը
1. Իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(318-րդ հոդվածը խմբ. 09.06.04 ՀՕ-97-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-33-Ն)