Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2008-06-28։Բացել գործող տեքստը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 206. Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելը

գործել է մինչև 2008-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 206. Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելը

1. Քաղաքացու կողմից իր գույքի, եկամուտների մասին հայտարարագիր չարամտորեն չներկայացնելը, երբ հայտարարագիր տալը պարտադիր է, ինչպես նաև հայտարարագրի մեջ եկամուտների կամ ծախսերի վերաբերյալ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելը, որը հանգեցրել է խոշոր չափերի հարկի չվճարման՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):(206-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։