Հոդված 272. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը
Հոդված 272. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը
1. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը, որը կատարվել է՝
1) անչափահասի նկատմամբ,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
3) խաբեությամբ,
4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
(272-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)