ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 33 · ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 387. Պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը
Հոդված 387. Պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը
1. Ռազմական գործողություններում կամ զինված ընդհարումներում միջազգային պայմանագրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը տասնհինգ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենք կիրառելը կամ փորձարկելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: