Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-18-ից մինչև 2009-10-10։Բացել գործող տեքստը
ՊԱՏԻԺԳլուխ 9 · ՊԱՏԺԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 59. Ազատազրկումը որոշակի ժամկետով

գործել է մինչև 2009-10-10Բացել ARLIS-ում

Հոդված 59. Ազատազրկումը որոշակի ժամկետով

1. Ազատազրկումը որոշակի ժամկետով դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից մեկուսացնելն է:

2. Ազատազրկումը սահմանվում է երեք ամսից տասնհինգ տարի ժամկետով:

3. Անզգույշ հանցագործության համար ազատազրկումը չի կարող գերազանցել տասը տարին:

4. Հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամկետները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել տասնհինգ տարին, իսկ դատավճիռների համակցությամբ՝ քսան տարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։