Հոդված 241. Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը
Հոդված 241. Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը
1. Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելն այն անձի կողմից, ով, ըստ կատարվող աշխատանքի կամ զբաղեցրած պաշտոնի, պարտավոր էր պահպանել այդ կանոնները, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
(241-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)