ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 26 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 274. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը
Հոդված 274. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը
1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
1.1) կրկին անգամ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) ուսումնադաստիարակչական հաստատություններում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
(Վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն)
(274-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-76-Ն)