Հոդված 177. Գողությունը
Հոդված 177. Գողությունը
1. Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը, զգալի չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Գողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
4) կրկին անգամ,
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
3. Գողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) սույն օրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Տուժողի հագուստից, պայուսակից կամ ձեռքի այլ պահոցից կատարված մանր չափերով գողությունը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: (177-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ., փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)