Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-03-20-ից մինչև 2010-04-17։Բացել գործող տեքստը
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԳլուխ 3 · ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 20. Հանցագործությունների համակցությունը

գործել է մինչև 2010-04-17Բացել ARLIS-ում

Հոդված 20. Հանցագործությունների համակցությունը

1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝

1) սույն օրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.

2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:

2. Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար՝ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։