Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-04-09-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 18 · ՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները

1. Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք՝

1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,

3) կատարվել են անչափահասի նկատմամբ,

4) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ,

5) կատարվել են նախկինում սույն օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարած անձի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։