Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-04-09-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-05-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 26 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 275. Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը

գործել է մինչև 2011-05-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 275. Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը

(Վերնագիրը խմբ. 26.05.08 ՀՕ-76-Ն)

1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

1.1) կրկին անգամ,

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-116-Ն)

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2.1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր չհամարվող խիստ ներգործող նյութեր ապoրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապoրինի իրացնելը խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2.2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ.

2) կրկին անգամ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) կազմակերպված խմբի կողմից,

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-116-Ն)

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Խիստ ներգործող կամ թունավոր նյութերը կամովին հանձնող անձն ազատվում է խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից:

5. Սահմանել սույն օրենսգրքում թունավոր նյութերի ցանկը` համաձայն սույն օրենսգրքի հավելված N 2-ի:

6. Սահմանել սույն օրենսգրքում խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը` համաձայն օրենսգրքի հավելված N 3-ի:

(275-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց. 24.06.10 ՀՕ-116-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։