Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-07-ից մինչև 2012-03-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-03-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 18 · ՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 138. Բռնաբարությունը

գործել է մինչև 2012-03-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 138. Բռնաբարությունը

1. Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Բռնաբարությունը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,

3) կատարվել է անչափահասի նկատմամբ,

4) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ,

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

(138-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։