Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-07-ից մինչև 2012-03-24։Բացել գործող տեքստը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 200. Առևտրային կաշառքը

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 200. Առևտրային կաշառքը

1. Առևտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողին, արբիտրին, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրին, աուդիտորին կամ փաստաբանին կաշառք տալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Առևտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթ իրականացնող ծառայողի, արբիտրի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է շորթմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

5. Սույն գլխի հոդվածներում առևտրային կամ այլ կազմակերպության ծառայող է համարվում այն անձը, ով մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ իրականացնում է կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ առևտրային կազմակերպություններում՝ անկախ սեփականության ձևից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնարկներ չհամարվող ոչ առևտրային կազմակերպություններում:

Սույն հոդվածում նախատեսված հանցագործությունների համար մեղավոր անձինք դատարանի կողմից ազատվում են պատժից, եթե նրանք կամովին հայտնել են կատարված հանցանքի մասին քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմին, իսկ ապօրինի վարձատրություն ստացողները միաժամանակ վերադարձրել են ստացածը կամ հատուցել են դրա արժեքը: (200-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-119-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ., լրաց. 05.12.06 ՀՕ-256-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-59-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։