Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-08-ից մինչև 2013-07-30։Բացել գործող տեքստը
ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 15 · ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 98. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները

գործել է մինչև 2013-07-30Բացել ARLIS-ում

Հոդված 98. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները

1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝

1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը.

2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.

3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը:

2. Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար դատապարտված, բայց ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ դատարանը պատժի հետ մեկտեղ կարող է նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:

(98-րդ հոդվածը խմբ. 07.10.09 ՀՕ-186-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։