Հոդված 209. Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը
Հոդված 209. Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը
(վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն)
1. Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշները և հսկիչ նշանները (դրոշմապիտակները) օտարելը, եթե դրանց քանակը հիսունից մինչև հինգ հարյուր հատ է`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե օտարված ակցիզային դրոշմանիշների և հսկիչ նշանների (դրոշմապիտակների) քանակը հինգ հարյուր հատից ավելի է`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
3. Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից հինգ հարյուր հազար դրամ, բացառությամբ պատասխանատու անձի կողմից կատարման դեպքերի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
4. Նույն արարքը, եթե ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
(209-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.06.09 ՀՕ-149-Ն, լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-11-Ն)