Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2015-07-18։Բացել գործող տեքստը
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 31 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 341. Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 341. Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը

1. Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով՝ վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին կամ տուժողին ցուցմունք կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաև թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց նկատմամբ ծաղրուծանակով, խոշտանգմամբ կամ այլ բռնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։