Հոդված 371. Ռազմական գույքը յուրացնելը կամ վատնելը
Հոդված 371. Ռազմական գույքը յուրացնելը կամ վատնելը
(վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն)
1. Զինծառայողին անձնական կամ ծառայողական օգտագործման համար տրամադրված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները կամ ռազմական այլ գույքը յուրացնելը կամ վատնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Զենքը կամ ռազմամթերքը յուրացնելը կամ վատնելը՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
(371-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն, խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն)