Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-02-ից մինչև 2020-04-15։Բացել գործող տեքստը
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 29 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 314.1. Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը

գործել է մինչև 2020-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 314.1. Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը

Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնելու, որն զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև այն պաշտոնատար անձի կողմից, որը, օրենքի համաձայն, չէր կարող լինել նաև այլ պետության քաղաքացի`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

(314.1-ին հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-77-Ն, փոփ. 05.02.13 ՀՕ-3-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։