ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸԳլուխ 12 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 80. Պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով
Հոդված 80. Պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով
Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձը կարող է ազատվել պատժից, եթե հրդեհի, տեխնոլոգիական կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի հետագա կրումը դատապարտվածի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների: (80-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)