Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-03-22-ից մինչև 2005-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 16 · ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 114. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը

գործել է մինչև 2005-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 114. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը

1. Մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է տուժողի կողմից գործադրված բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ հակաիրավական, հակաբարոյական այլ գործողության (անգործության) հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի կողմից դրսևորված հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջացած երկարատև հոգեճնշող վիճակում՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներում՝

պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։