ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 208. Ակցիզային դրոշմանիշներ կեղծելը կամ իրացնելը
Հոդված 208. Ակցիզային դրոշմանիշներ կեղծելը կամ իրացնելը
1. Ակցիզային դրոշմանիշներ կեղծելը կամ կեղծ ակցիզային դրոշմանիշներ իրացնելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հինգ հարյուր հատից ավելի ակցիզային դրոշմանիշներ կեղծելը կամ իրացնելը:
(208-րդ հոդվածը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն)