Հոդված 327.2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը
Հոդված 327.2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը
1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից վերջնականապեu խուuափելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպեu նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորu տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մաuով նախատեuված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում են ազատազրկմամբ` չորuից տաuը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մաuով նախատեuված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`
պատժվում են ազատազրկմամբ` վեցից տաuներկու տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մաuով նախատեuված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատաuխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նա ծառայությունից խուuափելու պահից երեք oրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:
(327.2 հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն)