Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-07-ից մինչև 2012-03-24։Բացել գործող տեքստը
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 32 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 357. Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները խախտելուն հարկադրելը

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 357. Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները խախտելուն հարկադրելը

1. Պետին, ինչպես նաև զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող այլ անձին դիմադրելը կամ նրան այդ պարտականությունները խախտելուն հարկադրելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) զենք գործադրելով,

3) առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ պատճառելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։