ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2020 թվականի N 618-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 3,052,665,280 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից շենքերի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 08.07.22 N 491-Ա)
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հոկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հոկտեմբերի 10-ի N 618-Ա
որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1 Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական նոր շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը:
Քանի որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բազմամարդ պաշտոնեություն և
ունի գրասենյակային անհարմար պայմաններ, ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել վերջիններիս աշխատանքային պայմանները:
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի,
տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 3.052.665.280 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը:
1. Հողային աշխատանքներ և քանդման աշխատանքներ - 62.288.480 դրամ:
2. Հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ - 834.408.690 դրամ:
3. Շենքի տանիքային աշխատանքներ - 287.858.360 դրամ:
4. Շենքի ինժեներական ցանցեր և հարդարման աշխատանքներ - 479.471.570 դրամ:
5. Հարդարում, դուռ, պատուհան և վերելակ - 456.650.400 դրամ:
6. Տարածքի բարեկարգում և հարակից կառույցների վերակառուցում - 181.987.780 դրամ:
7. Շենքի կահավորում - 350.000.000 դրամ:
Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 400.000.00 դրամ:
1․Պղինձ տանիքի համար - 122․255․080 դրամ
2․Օդափոխության սարքավորումներ - 101․420․520 դրամ 3․ Ամրան - 146․001․300 դրամ
4․Վերելակ - 30․323․100 դրամ
Աշխատանքների արժեքը կազմում է 2.652.665.280 դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում վարչական շենքի կառուցում:
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 3.052.665.280 ՀՀ դրամ:
Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 400.000.000 դրամ:
Աշխատանքների արժեքը կազմում է 2.652.665.280 դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը նախատեսված չեն
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և
այլ կազմակերպությունների հետ չի նախատեսվում
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի
N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
(հավելվածը խմբ. 08.07.22 N 491-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան