Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2023-12-08։Բացել գործող տեքստը

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

գործել է մինչև 2023-12-08Բացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

«Հոդված 16.1. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը

1. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել կլիմայի փոփոխության հետևանքով ջրային ռեսուրսների և ջրաէկոհամակարգերի վրա բացասական ազդեցությունների և դրանց հետևանքով կորուստների ու վնասների մեղմմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև ապահովել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների ներառումը ջրային ռեսուրսներին վերաբերող ռազմավարություններում, ծրագրերում և ջրավազանային կառավարման պլաններում:

2. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների վրա ազդող գործոնների բնույթը և դրանց փոփոխականությունը՝ ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատվում է հնգամյա պարբերականությամբ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։