Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 2 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը՝

1) «հասարակական շահ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«ջրային ռեսուրսների կառավարում՝ ջրային ռեսուրսների պահպանման, առաջարկի ձևավորման, պահանջարկի պլանավորման, բաշխման, արդյունավետ օգտագործման ու մշտադիտարկման, սոցիալ-տնտեսական և էկոլոգիական բարեկեցության ու կայունության ապահովման գործընթաց.

ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում՝ կառավարման համակարգ, որը հիմնված է գետավազանի սահմաններում գտնվող ջրային ռեսուրսների և դրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերի հաշվառման և փոխկապվածության վրա.».

2) «ջրօգտագործում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«ջրօգտագործող՝ ջրօգտագործում իրականացնող անձ.

ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվեհամարին հորատանցքի միջոցով ջրառ իրականացնող ջրօգտագործողների փոխանցած ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվում են ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը կամ լուծարմանը.».

3) «ազատ ջրօգտագործում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«ջրամատակարարում՝ ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին տրամադրված` ջրօգտագործման ոլորտին անհրաժեշտ քանակի և համապատասխան որակի ջրի մատակարարում.

ջրահեռացում՝ գործընթաց, որը թույլ է տալիս ջրահեռացման համակարգերի միջոցով իրականացնել կեղտաջրերի հավաքումը, մաքրման կառուցվածքներ տեղափոխումը, դրանց մաքրումը և արտանետումը ջրային ռեսուրս կամ տրամադրումը կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.

ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիություն` ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների այնպիսի կազմակերպում, որը կապահովի հավասար հասանելիություն ջրօգտագործողներին, այդ թվում՝ այդ ծառայությունների հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից խոցելի և մեկուսացված խմբերում ներառված անձանց համար.

ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբեր` այն խմբերը, որոնք ընդգրկում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման իրենց իրավունքներն իրացնելիս դժվարություններ կրող ֆիզիկական անձանց.».

4) «ջրերի ստանդարտներ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«ջրի որակի նորմ` մակերևութային կամ ստորերկրյա ջրային մարմնի կամ գետավազանի բնական առանձնահատկություններին բնորոշ և դրանցից բխող ջրի որակական ցուցանիշների համակցություն.

մակերևութային ջրային ռեսուրսի ինքնամաքրում` մակերևութային ջրային մարմիններում բնական (ֆիզիկական, քիմիական և կենսաբանական) փոխկապակցված գործընթացներով պայմանավորված մակերևութային ջրային մարմնի ջրի որակի բարելավում.».

5) «էկոլոգիական թողք» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«հեղեղում՝ ցամաքի ժամանակավորապես ջրածածկում, որն արդյունք է հորդառատ անձրևներից կամ ձնհալքներից ջրառաջացման բնական գործընթացի, ինչպես նաև պատվարների և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարման.

հեղեղումների առաջացման ռիսկ՝ հեղեղումների առաջացման հավանականության և հեղեղումների հետևանքով մարդու կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության, ենթակառուցվածքների, տնտեսական գործունեության պայմանների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների հնարավոր խախտման ու բացասական ազդեցության համադրությունը.».

6) «ջրային հաշվեկշիռ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«մակերևութային ջրային մարմին՝ մակերևութային ջրային ռեսուրսի միավոր՝ իրեն բնորոշ ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներով.

ստորերկրյա ջրային մարմին` ստորերկրյա ջրերի կուտակումն այնպիսի հիդրոերկրաբանական կառուցվածքներում, որոնք ունեն ստորերկրյա ջրերի շարժման, սնման, կուտակման, բեռնաթափման ռեժիմին բնորոշ ձևեր՝ համապատասխան որակական և քանակական հատկություններով.

ռիսկային ջրային մարմին՝ մակերևութային կամ ստորերկրյա ջրային մարմին, որի համար առկա է ջրավազանային կառավարման պլանի իրականացման տվյալ ցիկլում ջրային մարմնի գերազանց կամ լավ կարգավիճակի չհասնելու կամ այդ կարգավիճակը չպահպանելու հավանականություն.

խիստ փոփոխված ջրային մարմին՝ մակերևութային ջրային մարմին, որի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներն էականորեն փոփոխվել են մարդու գործունեության հետևանքով (անտրոպոգեն ազդեցության հետևանքով)։ Դրանք կարող են կրել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ.

մակերևութային ջրային մարմնի գերազանց կարգավիճակ՝ մակերևութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչների բնական կամ անտրոպոգեն ազդեցության հետևանքով փոփոխության չենթարկված կամ աննշան ազդեցության ենթարկված կարգավիճակ.

մակերևութային ջրային մարմնի լավ կարգավիճակ՝ մակերևութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչների այնպիսի վիճակ, երբ ջրային մարմնի էկոհամակարգային վիճակի բացասական փոփոխություն չի նկատվում՝ չնայած բնական կամ անտրոպոգեն ազդեցությանը.

մակերևութային ջրային մարմնի միջակ կարգավիճակ` մակերևութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչների այնպիսի վիճակ, երբ նկատվում է ջրային մարմնի էկոհամակարգային վիճակի փոփոխություն, որը կարող է ինքնուրույն, առանց անտրոպոգեն ազդեցության բարելավվել և չի ազդում կենսաբազմազանության բնականոն վերարտադրության վրա.

մակերևութային ջրային մարմնի անբավարար կարգավիճակ՝ մակերևութային ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչների այնպիսի վիճակ, երբ նկատվում է նշված տարրերի զգալի փոփոխություն, որը չի կարող ինքնուրույն բարելավվել, և առկա է ազդեցություն կենսաբազմազանության բնականոն վերարտադրության վրա.

մակերևութային ջրային մարմնի վատ կարգավիճակ` մակերևութային ջրային մարմնի այնպիսի վիճակ, երբ առկա է խիստ փոփոխված (մոդիֆիկացված) էկոհամակարգ, որտեղ կարող են տեղի ունենալ մուտագեն գործընթացներ, նկատվում է ջրային մարմնի ինքնամաքրման կարողությունների, կենսաբազմազանության անկում, և որտեղ էկոհամակարգը բարելավելու համար պարտադիր է անտրոպոգեն (մարդածին) ներգործություն.

ստորերկրյա ջրային մարմնի լավ կարգավիճակ` ստորերկրյա ջրերի քանակական և քիմիական ցուցանիշների այնպիսի վիճակ, երբ երկարատև ջրառի ընթացքում չեն նկատվում առավելագույն ջրառին համապատասխան ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումներ և մարդածին, տեխնածին գործոններով պայմանավորված փոփոխություններ.

ստորերկրյա ջրային մարմնի վատ կարգավիճակ` ստորերկրյա ջրերի քանակական կամ քիմիական ցուցանիշների այնպիսի վիճակ, երբ ստորերկրյա օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալը գերազանցող երկարաժամկետ ջրառի հետևանքով նկատվում են ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումներ կամ ստորերկրյա ջրեր վտանգավոր նյութերի և աղտոտիչների ներթափանցմամբ պայմանավորված՝ ստորերկրյա ջրերի որակի փոփոխություններ.

կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն՝ ջրային ռեսուրսների՝ կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններին դիմակայելու աստիճանը.

կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների հարմարվողականություն՝ ջրային ռեսուրսների՝ կլիմայի փաստացի և կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու կարողությունը.».

7) «կեղտաջրի նստվածք» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«կեղտաջրի տիղմ՝ կեղտաջրի կենսաբանական, ֆիզիկաքիմիական մաքրումից հետո առաջացած նստվածք.

կեղտաջրի նստվածքի և տիղմի կառավարում՝ կեղտաջրի նստվածքի և տիղմի մշակման, կուտակման, տեղափոխման, օգտագործման, օգտահանման և հեռացման գործընթաց։»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։