Հոդված 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Գիտության, կրթության, մշակույթի, գրականության, լրագրության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տնտեսության բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության հետևյալ պատվավոր կոչումները (այսուհետ` պատվավոր կոչումներ).
ա) Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ.
բ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ.
գ) Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ.
դ) Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ.
ե) Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ.
զ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ.
է) Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ.
ը) Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ.
թ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ.
ժ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող.
ժա) Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ.
ժբ) Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող.
ժգ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան.
ժդ) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող.
ժե) Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ:
(3-րդ հոդվածը լրաց. 10.04.08 ՀՕ-31-Ն)