Հոդված 17. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ, վաստակավոր մարզչի, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի ՊԱՏՎԱՎՈՐ կոչումները
Հոդված 17. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ, վաստակավոր մարզչի, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի ՊԱՏՎԱՎՈՐ կոչումները
(վերնագիրը լրաց., փոփ. 10.04.08 ՀՕ-31-Ն)
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումները շնորհվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի այն աշխատողներին, մարզիկներին, մարզիչներին, ովքեր մեծ հաջողություններ են ունեցել միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում, ունեն վաստակ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում, ընդ որում` կազմակերպական, մանկավարժական, մեթոդական, բուժական ֆիզկուլտուրայի, գիտահետազոտական աշխատանքներում, և իրենց ակտիվ գործունեությամբ նպաստում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
(17-րդ հոդվածը լրաց., փոփ. 10.04.08 ՀՕ-31-Ն)