Հոդված 17. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ
Հոդված 17. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄԸ
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի այն աշխատողներին, մարզիկներին, մարզիչներին, ովքեր մեծ հաջողություններ են ունեցել միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում, ունեն վաստակ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում, ընդ որում` կազմակերպական, մանկավարժական, մեթոդական, բուժական ֆիզկուլտուրայի, գիտահետազոտական աշխատանքներում, և իրենց ակտիվ գործունեությամբ նպաստում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը: