Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը կիրականացվի հետևյալ եղանակներով`

ա) գիտական և տեխնիկական տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում,

բ) գենետիկական և կենսաբանական նյութերի փոխանակում գիտական նպատակներով,

գ) գիտական հետազոտությունների բնագավառում տեղեկատվության և փորձի փոխանակում,

դ) փորձագետների և խորհրդատուների այցերի փոխանակում,

ե) Պայմանավորվող կողմերի պետություններում ուսումնական ծրագրերի, սեմինարների, համաժողովների, ցուցահանդեսների և հանդիպումների կազմակերպում,

զ) տնտեսական զարգացման նպատակով եռակողմ համագործակցություն (այլ երկրների, Եվրամիության և/կամ միջազգային ֆինանսավորող գործակալությունների հետ) և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացում,

է) երկու երկրների կոոպերատիվ և մասնավոր սեկտորների միջև համատեղ ձեռնարկությունների ստեղծման խրախուսում գյուղատնտեսության բնագավառում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։