Հոդված 5
Հոդված 5
Համատեղ հանձնաժողովը պատասխանատու կլինի հետևյալի համար`
- սույն Համաձայնագրի իրականացման դյուրացում,
- հաջորդական նիստերի միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների քննարկում և արձանագրում,
- համագործակցության առանձնահատուկ ոլորտների համար, ինչպես օրինակ 2-րդ Հոդվածում նշվածները, համագործակցության առաջարկների ուսումնասիրում և ընդունում
- մինչև հաջորդ նիստի անցկացումը սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար ուղեցույցների և առաջնայնությունների հաստատում:
Անհրաժեշտության դեպքում, Համատեղ հանձնաժողովը կարող է ստեղծել ենթա-հանձնաժողովներ` իր պարտականությունների ավելի արդյունավետ և դյուրին իրականացման նպատակով: