Հոդված 10
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա հինգ տարի ժամկետով և այնուհետև ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդական հինգ (5) տարի տևողությամբ ժամկետներով, մինչև Պայմանավորվող կողմերից որևէ մեկը դրա ուժի մեջ գտնվելու սկզբանական կամ հաջորդող ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց (6) ամիս առաջ գրավոր կերպով չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:
Համաձայնագրի դադարեցումը չի խոչընդոտի ընթացքի մեջ գտնվող աշխատանքների շարունակության ապահովմանը և դրանց ավարտին հասցնելուն:
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՅՆԻ, ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված իրենց երկրների կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևանում 2014 թ. սեպտեմբերի 30-ին երկու բնօրինակից` հայերեն, հունարեն և անգլերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են: Տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին: