Հոդված 4
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը համաձայնեցին ստեղծել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հայ-հունական համատեղ հանձնաժողով (այսուհետ` «Համատեղ հանձնաժողով»): Համատեղ հանձնաժողովը բաղկացած կլինի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղի զարգացման և պարենի նախարարության ներկայացուցիչներից և, հնարավորության դեպքում, նաև երկու երկրների կոոպերատիվ և մասնավոր հատվածների ներկայացուցիչներից:
Համատեղ հանձնաժողովի նիստերը տեղի կունենան պարբերաբար Աթենքում և Երևանում, և նիստերի անցկացման ժամկետները յուրաքանչյուր անգամ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով: