Հոդված 13
Հոդված 13
Սույն համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալու սույն համաձայնագրից՝ իր այդպիսի մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ։
Կատարված է 2020 թվականի նոյեմբերի 6-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության կառավարության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից՝
_________________ Մ. Միշուստին
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության կառավարության կողմից՝
Մ. Գրիգորյան Կ. Ռասուլզոդա
Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից՝ Թուրքմենստանի կառավարության կողմից՝
Ռ. Գոլովչենկո
Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից` Ուզբեկստանի Հանրապետության կառավարության կողմից՝
Ա. Մամին Ա. Արիպով
Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Ուկրաինայի կառավարության կողմից՝
Ս. Ժապարով
Մոլդովայի Հանրապետության կառավարության կողմից՝
___________
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«Հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» 2020 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրի
Հայաստանի Հանրապետությունը հաստատում է սույն Համաձայնագիրը՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում առանձին որոշում կայացնել «Հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն Համաձայնագրին 2020 թվականի նոյեմբերի 6-ից հետո: