Հոդված 3
Հոդված 3
Կողմերը որպես տեղեկատվական փոխգործակցության հիմնական ուղղություններ են սահմանում հետևյալ ոլորտներում իրականացվող գործունեությունը՝
նորմատիվ իրավական կարգավորման մասով փորձի փոխանակում.
տարածաշրջանային թվային տիրույթի զարգացում և տեղեկատվական անվտանգություն.
թվային տնտեսության շուկաների և ճյուղերի զարգացում.
տեղեկատվական ենթակառուցվածքի համատեղ զարգացում.
կրթություն, հետազոտական կարողությունների ձևավորում, կադրերի պատրաստում և վերապատրաստում.
տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և գիտական համագործակցության զարգացման ապահովմանն ուղղված փոխգործակցություն.
հետազոտական գործունեության աջակցման համակարգերի ստեղծում, որոնք տեխնոլոգիական անկախություն են ապահովում մրցունակ թվային տեխնոլոգիաների ուղղություններից յուրաքանչյուրի մասով.
«Էլեկտրոնային կառավարություն» համակարգի զարգացում.
տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հասանելիության ապահովում՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան.
թվային անջրպետի նվազեցման ապահովում.
թվային հմտությունների և թվային հարթակների ներդրման աշխատանքների մասով փորձի փոխանակում։