Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Անվտանգությանը ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2013-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Անվտանգությանը ներկայացվող պահանջները

1. Գազօգտագործող սարքավորումը պետք է բացառի վառքի արտաքին աղբյուրից պայթյունի վտանգը։

2. Ամբողջական նախնական խառնումով հրածորանը պետք է բացառի պայթյունի վտանգը գազանման վառելիքի այրման՝ արտադրողի կողմից նախատեսված բոլոր ռեժիմներում։

3. Համակցված հրածորանը պետք է ապահովի գազօգտագործող սարքավորման անվտանգությունը գազանման և հեղուկ վառելիքի առանձին այրման դեպքում։

4. Գազօգտագործող սարքավորման գազային տրակտի կառուցվածքը պետք է բացառի արտադրողի կողմից սահմանված գազի հոսակորուստի առավելագույն թույլատրելի նորմի գերազանցումը։

5. Գազային տրակտի միացքները պետք է լինեն հերմետիկ։

6. Գազօգտագործող սարքավորումը պետք է ապահովի այրման խցի օդափոխումը բնական քարշուժի կամ մինչ հրածորանի վառքը և կրկնակի վառքը օդի հարկադրական մատուցման հաշվին։

7. Վառքի և կրկնակի վառքի դեպքում գազօգտագործող սարքավորման հրածորանի գործարկման հզորությունը և վառման ժամանակը, կրկնակի վառքի փորձերի քանակը, բոցի մարման դեպքում գազի մատուցումը անջատելու ժամանակը պետք է սահմանափակվեն՝ չայրված գազի վտանգավոր կուտակումը կանխարգելելու նպատակով։

8. Հրածորանը պետք է ապահովի իր ամբողջ մակերևույթով հավասարաչափ բոցավառմամբ ուղեկցվող սահուն վառում։

9. Գազօգտագործող սարքավորումը, որը նախատեսված է ներքին տարածքներում և շինություններում կիրառության համար, պետք է ունենա չայրված գազի կուտակման կանխարգելումն ապահովող սարքվածք։ Թույլատրվում է գազօգտագործող սարքավորման կիրառումը շինություններում առանց նման սարքվածքի՝ գազօգտագործող սարքավորումների մոնտաժման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման հրահանգում սահմանված շինության օդափոխմանը ներկայացվող պահանջներին համապատասխան։

10. Գազօգտագործող սարքավորման կառուցվածքը չպետք է ստեղծի գազօգտագործող սարքավորման հենարանային և դրանց հարող մակերևույթների բռնկման վտանգ։

11. Գազօգտագործող սարքավորումը պետք է ապահովի բոցի կայունությունը և այրման արգասիքներում ածխածնի ու ազոտի օքսիդների անթույլատրելի կոնցենտրացիաների բացակայությունը։

12. Ծխանցքին միացված գազօգտագործող սարքավորումը պետք է բացառի այրման արգասիքների պատահական արտանետումը շինություն։

13. Ծխանցքին միացված գազօգտագործող սարքավորումը պետք է ապահովի գազի՝ դեպի հրածորան մատուցման դադարեցումը այրման արգասիքների հեռացման համակարգում խախտումների դեպքում։

14. Ծխանցքին չմիացված և այրման արգասիքների հեռացման համար օդաքաշ սարքվածքով չհամալրված ջեռուցիչ և ջրատաքացուցիչ գազօգտագործող սարքավորման անվտանգության սարքվածքը պետք է ապահովի մթնոլորտային օդի վիճակի հսկումը և գազի՝ հրածորաններ մատուցման դադարեցումը շինության օդում ածխածնի օքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցող կոնցենտրացիայի դեպքում։

15. Գործարկելիս առաջացող կոնդենսատը [խտուցք] չպետք է ազդի գազօգտագործող սարքավորման անվտանգության վրա։

16. Գազօգտագործող սարքավորումը պետք է բացառի գազանման վառելիքի այրման ժամանակ կոնդենսատի առաջացումը (բացի կոնդենսացման ռեժիմում աշխատող գազօգտագործող սարքավորումից)։

17. Գազօգտագործող սարքավորման արտադրության ժամանակ օգտագործվող այն նյութերը, որոնք կարող են շփվել սննդամթերքի կամ սանիտարական նպատակներով օգտագործվող ջրի հետ, չպետք է հանգեցնեն դրանց որակի վատթարացմանը։

18. Գազօգտագործող սարքավորմամբ պետք է բացառվի վերջինիս համար անկայուն վիճակների, դեֆորմացիաների, կոտրվածքների կամ մաշվածության առաջացումը, որոնք ծառայության ժամկետի ընթացքում կարող են նվազեցնել դրա անվտանգությունը։

19. Ճնշման տակ գտնվող բոլոր դետալները պետք է դիմակայեն շահագործման ժամանակ մեխանիկական և ջերմաստիճանի բեռնվածքներին՝ գազօգտագործող սարքավորումների անվտանգության վրա ազդող դեֆորմացիաների առաջացումից խուսափելու համար։

20. Գազօգտագործող սարքավորման արտադրման ժամանակ կիրառվող նյութերը պետք է համապատասխանեն իրենց նշանակությանը և լինեն կայուն մեխանիկական, ջերմային և քիմիական ներգործությունների նկատմամբ, որոնց դրանք կենթարկվեն սարքավորման ծառայության ժամկետի ընթացքում։

21. Ձեռքով կառավարման սարքվածքների մակերևույթի և գազօգտագործող սարքավորման արտաքին մակերևույթների տաքացումը, որոնց հետ կարող է շփվել օգտագործողը՝ բացառությամբ ջերմափոխանցման գործառույթ կատարող կամ բաց բոցով տաքացվող մակերևույթների, չպետք է հանգեցնի ջերմային այրվածքների։

22. Տաք ջրամատակարարման համար նախատեսված գազօգտագործող սարքավորման կառուցվածքով պետք է նախատեսվի այնպիսի սարքվածք, որը բացառում է ջրամատակարարման տվյալ համակարգում կիրառվող ջրով՝ ջրօգտագործողի կողմից ջերմային այրվածք ստանալը։

23. Էլեկտրական լարման տատանումները կամ օժանդակ էներգիայի բնութագրերի փոփոխությունները, ինչպես նաև էներգիայի անջատումը և դրա հետագա վերականգնումը չպետք է խախտեն գազօգտագործող սարքավորման անվտանգությունը։

24. Էլեկտրական ցանցին միացված գազօգտագործող սարքավորումը պետք է ապահովի էլեկտրական հոսանքահարումից պաշտպանությունը։

25. Եթե գազօգտագործող սարքավորումը համալրված է կառավարման սարքվածքներով, ապա դրանց աշխատանքը չպետք է խաթարի անվտանգության սարքվածքների աշխատանքը։

26. Գազօգտագործող սարքավորումը պետք է կարգավորիչ, կառավարման կամ անվտանգության ցանկացած սարքվածքի խափանման դեպքում ապահովի անվտանգությունը։

27. Գազօգտագործող սարքավորման կառավարման, կարգավորիչ սարքվածքները և փակիչ ամրանը պետք է ունենան օգտագործողի սխալ գործողությունները կանխող նշաններ և համապատասխան ցուցումներ։

28. Գազօգտագործող սարքավորման՝ արտադրողի կողմից տեղակայվող ու կարգավորվող և մոնտաժողի կամ օգտագործողի կողմից կարգավորում չպահանջող անվտանգության, կառավարման և կարգավորիչ սարքվածքները պետք է համապատասխան ձևով պաշտպանված լինեն։

29. Շահագործման փաստաթղթերում նշվում է գազօգտագործող սարքավորման կիրառման պայմանները սահմանափակող կամ անվտանգության ապահովման համար միջոցների ընդունման անհրաժեշտության մասին նախազգուշացնող տեղեկատվություն։ Շահագործման փաստաթղթերում պարունակվող տեղեկատվության նկատմամբ պահանջները սահմանված են սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում։

30. Գազօգտագործող սարքավորման մականշվածքի մեջ պարունակվող տեղեկատվության նկատմամբ պահանջները սահմանված են սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։