Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի մակնշումը շրջանառության միասնական նշանով

գործել է մինչև 2013-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի մակնշումը շրջանառության միասնական նշանով

1. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության հավաստման ընթացակարգեր անցած գազօգտագործող սարքավորումը պետք է ունենա Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի՝ շրջանառության միասնական նշանով մականշվածք։

2. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է գազօգտագործող սարքավորման յուրաքանչյուր միավորի վրա։ Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է անմիջապես արտադրատեսակի վրա, ինչպես նաև նշվում է դրան կից ներկայացված շահագործման փաստաթղթերում։ Թույլատրվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղել միայն փաթեթվածքի վրա և նշել դրան կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում, եթե այն անհնար է զետեղել անմիջապես գազօգտագործող սարքավորման վրա։

3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանն արտադրատեսակի վրա զետեղվում է ցանկացած եղանակով, որն ապահովում է պարզ և հստակ պատկեր գազօգտագործող սարքավորման ծառայության ժամկետի ամբողջ ընթացքում։

4. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը կատարվում է՝ նախքան գազօգտագործող սարքավորումը շուկայում շրջանառության մեջ բաց թողելը։

5. Գազօգտագործող սարքավորումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշվում է Մաքսային միության այն բոլոր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության դեպքում, որոնք տարածվում են դրա վրա, և որոնցով նախատեսվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի զետեղում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։