Հոդված 185
Հոդված 185
Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
«1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ... ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
2. Նույն գործողությունը, որը՝
1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով,
...
4) կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
...
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: