Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ

Հոդված 34. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը

1. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք վերամշակման նպատակով և հետագա արտահանման պայմանով ներմուծելը:

1.1. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝

ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.

բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.

գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում` այլ վճարների.

բ) մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է սույն օրենսգրքի 35 հոդվածումուղղ. նշված մարմնի եզրակացության հիման վրա` հայտարարատուի խնդրարկած, սակայն ներմուծման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետում, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով.

Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով դրանց հետագա արտահանման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով:

գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձևակերպվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:

3. Այս մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներն արտահանելիս «վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային ձևակերպումների ժամանակ ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել վերամշակված ապրանքների արտահանման համար «արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների և վերամշակման նպատակով ներմուծված ապրանքների համար «արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հաշվարկվող մաքսային վճարների դրական տարբերությունը, բացառությամբ մաքսավճարի, որը հաշվարկվում է առանց նվազեցումների:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված ապրանքների համար սահմանված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմի «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով փոխարինման դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է վճարել «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով նախատեսված մաքսային վճարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքների ներմուծման պահից:

5. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված ապրանքների վերամշակումից առաջացած թափոնները և մնացորդները ենթակա են հայտարարագրման սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում՝ վճարելով ընտրված մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները:

(34-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։