ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
Հոդված 56. Տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Հոդված 56. Տրանսպորտային միջոցների տեղաշարժը
1. Տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղաշարժվում են` համաձայն դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմի:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցները կանգ են առնում մաքսային մարմինների կողմից որոշված տեղերում:
3. Տրանսպորտային միջոցների կանգառի տևողությունը սահմանվում է մաքսային մարմինների կողմից` ելնելով տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ժամանակահատվածից:
4. Կանգառի տեղից տրանսպորտային միջոցների տեղաշարժը կատարվում է միայն մաքսային մարմինների թույլտվությամբ: