Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ

Հոդված 41. «Ժամանակավոր արտահանում» ռեժիմը

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 41. «Ժամանակավոր արտահանում» ռեժիմը

1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը կարգավորում է հետագա ներմուծման պայմանով ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների.

բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր արտահանում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը` արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով բացթողնված ապրանքների արտահանման ժամկետը նշված ռեժիմով մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միայն ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար:

Ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի համար խնդրարկվող ժամկետը չի կարող գերազանցել ֆինանսական վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով արտահանված ապրանքների համար «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:

գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների.

դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` «վերաներմուծում» ռեժիմով.

ե) արգելվում են բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների և տրանսպորտային միջոցների այլ փոփոխություններ:

զ) «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:

(41-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։