Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-04-26-ից մինչև 2014-01-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-01-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 128. Ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը

գործել է մինչև 2014-01-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 128. Ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը

1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, եթե`

ա) դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.

բ) փոփոխվում է դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմը.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-155-Ն)

դ) դրանք ենթակա են հայտարարագրման` սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն.

ե) դրանք հանդիսանում են «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխված ապրանքների վերամշակումից առաջացած թափոններ կամ մնացորդներ:

2. Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով ճշգրիտ տեղեկություններ` ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

3. Ապրանքները, անկախ իրենց քանակից և բնույթից, կարող են հայտարարագրվել մաս-մաս, սույն օրենսգրքով սահմանված ժամկետում, այդ թվում` նաև տարբեր մաքսային ռեժիմներով, եթե օրենքով և այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

4. Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմինների կողմից ընդունվելուց հետո համարվում է մաքսային հսկողության համար անհրաժեշտ իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:

(128-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն, 26.02.07 ՀՕ-125-Ն, փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-155-Ն, 22.12.10 ՀՕ-25-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։