Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-04-26-ից մինչև 2014-01-07։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 9.1 · ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 67.6

գործել է մինչև 2014-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 67.6.

Ազատ տնտեսական գոտու իրավական ռեժիմը

1. Ազատ տնտեսական գոտում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

2. Ազատ տնտեսական գոտի կարող են մուտք գործել համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմինների աշխատակիցները և պաշտոնատար անձինք։ Գոտի կարող են մուտք գործել նաև կազմակերպչի և շահագործողների աշխատակիցները՝ պատշաճ ձևակերպված փաստաթղթերի առկայության դեպքում։

3. Գոտում մշտապես բնակվելն արգելվում է։

4. Ֆիզիկական անձանց մուտքը և ելքն ազատ գոտուց ենթակա են մաքսային հսկողության։

5. Ապրանքների մուտքը, առկայությունը և ելքն ազատ գոտուց ենթակա են մաքսային հսկողության։ Մաքսային մարմիններն իրավունք ունեն մաքսային հսկողություն իրականացնել գոտու ներսում, այդ թվում՝ պահանջել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, տեղում ստուգել գոտի ներմուծված ապրանքների փաստացի առկայությունը, կատարել այլ գործողություններ, որոնք կկանխեն մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխումը, մաքսային կանոնների այլ խախտումները։

6. Ազատ տնտեսական գոտիների նկատմամբ մաքսային հսկողությունը պետք է սահմանափակված լինի անհրաժեշտ նվազագույնով։

7. Ազատ տնտեսական գոտի ապրանքների ներկրման և արտահանման մաքսային ձևակերպումը կարող է իրականացվել վերադաս մաքսային մարմնի սահմանած պարզեցված ձևով:

8. Ազատ տնտեսական գոտու շահագործողները և կազմակերպիչը պարտավոր են իրականացնել ազատ տնտեսական գոտի ներմուծված ապրանքների հաշվառումը և համապատասխան հաշվետվությունների տրամադրումը մաքսային մարմիններին։ Հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(67.6 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

(գլուխը լրաց. 29.05.02 ՀՕ-328)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։