Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-10-28-ից մինչև 2015-01-02։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 134. Մաքսային հայտարարագրի ներկայացումը և ընդունումը

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 134. Մաքսային հայտարարագրի ներկայացումը և ընդունումը

(վերնագիրը լրաց. 24.12.04 ՀՕ-66-Ն)

1. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին թղթային եղանակով հայտարարագրման դեպքում կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում:

Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, որի կապակցությամբ թղթային եղանակով հայտարարագրման դեպքում մաքսային մարմնի, իսկ էլեկտրոնային հայտարարագրման ժամանակ հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից մաքսային հայտարարագրի վրա նշվում են գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:

2. Գրանցված մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից` թղթային եղանակով հայտարարագրման դեպքում, կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում, իրականացվում է մաքսային հայտարարագրի լրացման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման ճշտության ստուգում: Գրանցված հայտարարագրում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում մաքսային մարմինը բանավոր կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով տեղեկացնում է հայտարարատուին նշվածի վերաբերյալ, որի կապակցությամբ հայտարարատուն ներկայացնում է ուղղված հայտարարագիր` կատարելով համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ:

Հայտարարատուի ստորագրած թղթային կամ էլեկտրոնային մաքսային հայտարարագիրն ընդունվում է մաքսային մարմնի կողմից, որի կապակցությամբ հայտարարագրին տրվում է ընդունման հերթական համար, և նշվում են ամսաթիվը, ամիսը և տարին: Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքում հայտարարատուն պարտավոր է հայտարարագրի ներկայացման ժամանակ ավտոմատ հայտարարագրման համակարգի միջոցով ծանուցում ներկայացնել մաքսային մարմին` հայտարարագրված ապրանքները և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմնի պահանջով զննման ներկայացնելու պատրաստակամության վերաբերյալ:

Հայտարարագրի ընդունումից հետո ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվում է մաքսային հսկողության ուղու ընտրություն:

Թղթային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից ներմուծվում են հայտարարագրման ավտոմատ համակարգ` ընդունվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:

4. Մաքսային մարմինը մերժում է արժութային արժեքների և ըստ ներկայացնողի արժեթղթերի վերաբերյալ ֆիզիկական անձի լրացրած մաքսային հայտարարագրի ընդունումը, եթե դրանում բացակայում են օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված լրացման համար պարտադիր տեղեկություններ:

(134-րդ հոդվածը լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-66-Ն, փոփ. 30.04.08 ՀՕ-56-Ն, խմբ. 20.05.14 ՀՕ-46-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-117-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։