Հոդված 155. Մաքսային մարմինների իրավասությունն արժութային հսկողություն իրականացնելիս
Հոդված 155. Մաքսային մարմինների իրավասությունն արժութային հսկողություն իրականացնելիս
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն արժութային հսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:
Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ոսկու, այլ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք քարերի անսովոր տեղափոխումների դեպքում պետք է միջազգային պայմանագրերի հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում` փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա տեղեկացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքների արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանման երկրի մաքսային կամ այլ իրավասու մարմիններին, ինչպես նաև համագործակցեն այդ մարմինների հետ` այդ ապրանքները ձեռք բերելու աղբյուրը, արտահանման երկիրը և տեղափոխման նպատակը պարզելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
(155-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-125-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-117-Ն)