Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-10-28-ից մինչև 2015-01-02։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 3 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Հոդված 19. Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման արգելումը

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 19. Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման արգելումը

1. Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելը կարող են արգելվել սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված այն դեպքերում, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում պետական և ազգային անվտանգության, հասարակական կարգի, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի, բնակչության բարոյական արժեքների, պատմական, մշակութային և հնագիտական արժեքների, անձանց սեփականության (այդ թվում` մտավոր), իրավունքների և օրինական շահերի համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները համապատասխանաբար ենթակա են անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրսհանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձման, եթե չի նախատեսվում դրանց առգրավում` օրենքով սահմանված կարգով: Նշված ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրսհանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք վերադարձը կատարվում է տեղափոխող կամ փոխադրող անձի կողմից` սեփական միջոցների հաշվին: Ապրանքների և տրանսպորտային միջոցների դուրսհանման կամ վերադարձի անհնարինության կամ ապրանքներ տեղափոխող անձի կողմից չիրականացման դեպքում դրանք ենթակա են`

ա) հանձնման` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը ոչ ավելի, քան 10 օր ժամկետով` մինչև համապատասխան մաքսային ռեժիմով դրանց բացթողումը, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո` վերցման` օրենքով սահմանված կարգով.

բ) հայտարարագրման` «ոչնչացում» մաքսային ռեժիմով` ապրանքներ տեղափոխող անձի ցանկությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։