Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-10-28-ից մինչև 2015-01-02։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸԳլուխ 13 · ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 197. Առանց մաքսային մարմնի թույլտվության կատարվող բեռնային և այլ գործառնությունները

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 197. Առանց մաքսային մարմնի թույլտվության կատարվող բեռնային և այլ գործառնությունները

1. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցների փոխումն առանց մաքսային մարմնի թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

2. Նույն արարքը, որը կատարվել է նման խախտում թույլ տված անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքի մաքսային արժեքի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։