ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ: ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԳլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ
Հոդված 47.3. Ազատ տնտեսական գոտում ապրանքների պահպանման տևողությունը
Հոդված 47.3. Ազատ տնտեսական գոտում ապրանքների պահպանման տևողությունը
(վերնագիրը փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)
1. Ազատ տնտեսական գոտում ապրանքները կարող են պահպանվել անժամկետ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից՝ ելնելով ապրանքների պիտանիության ժամկետներից: Ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, ապրանքը ենթակա է հայտարարագրման՝ այլ մաքսային ռեժիմով, կամ հանձնման՝ մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը։
(47.3-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 20.05.14 ՀՕ-46-Ն)