ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 8 · ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ
Հոդված 65. Անմաքս առևտրի խանութներում իրացման ենթակա ապրանքների ձեռքբերումը և պահպանումը
Հոդված 65. Անմաքս առևտրի խանութներում իրացման ենթակա ապրանքների ձեռքբերումը և պահպանումը
1. Անմաքս առևտրի խանութներում իրացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները նախ հայտարարագրվում են «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով, որից հետո անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով։
2. Անմաքս առևտրի խանութներում իրացման նպատակով այլ երկրներից ներմուծվող ապրանքներն անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով։
3. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքները պահպանվում են անմաքս առևտրի խանութի պահեստում:
(65-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-328)