Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-10-28-ից մինչև 2015-01-02։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 8 · ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ

Հոդված 65.3. Անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի մյուս մասերը

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 65.3. Անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի մյուս մասերը

1. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելիս (ներմուծվելիս) ենթակա են մաքսային ձևակերպման։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակը։

3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ոչ ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակ և գին չեն սահմանվում։ Այնուամենայնիվ, գնորդն այդ ապրանքներն իրավունք չունի հետագայում օգտագործել ձեռնարկատիրական գործունեության նպատակով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների այն առավելագույն քանակը կամ գինը, որն ազատվում է մաքսային վճարներից։ Գերազանցող մասը ենթակա է մաքսային վճարների։

5. Սույն օրենսգրքի 65.1-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից անմաքս առևտրի խանութներից գնված բոլոր ապրանքները ենթակա են մաքսային վճարներով գանձման:

(65.3-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-328, փոփ. 21.08.08 ՀՕ-155-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։